Symbols and Connections
Art is a language of subtle connections, where themes intertwine and reveal unexpected relationships. While each of my collections has its own focus—whether it's coffee, flowers, or other subjects—certain works create hidden bridges between them.
In the beginning, I was searching for something unique—something that couldn’t be found elsewhere. Eventually, I discovered something both familiar and unusual, especially in the art world: coffee beans.
Almost all of us have seen, heard of, or tasted coffee. Many of us even have a rough idea of what a coffee bean looks like. But very few have reflected on its true essence or the deeper purpose it might hold. After all, a coffee bean is first and foremost a seed—a beginning of new life. Only later does it become a drink, an occasion to gather, to share warmth and companionship.
The moments, places, and reasons for enjoying the taste and aroma of coffee become part of a layered and diverse tapestry of memories. I’m also drawn to the unique shapes and appearances of the beans themselves. No two beans are alike, and each one seems to carry its own story.
And so, the coffee bean became a central motif in my art—a symbol of transformation and expression, a reflection of emotions and fleeting moments, a depiction of metamorphosis and character.
In the series “Layers of a Coffee Bean” I seek to convey those subtle feelings, memories, and moments that we often overlook—yet they are what life, and its best parts, are made of.
These paintings intentionally leave space for reflection. They are not prescriptive; still, I often share my thoughts and intentions behind each piece to open the door for dialogue. You can reflect on associations and feelings that go beyond the canvas itself and generate new ideas of your own.
Sometimes, what appears to be a solitary, minimalist coffee bean reveals hidden layers—elements that emerge only when we pause and contemplate. It might be an urban cityscape, an organic form, a part of the human body, everyday objects, or a fragment of nature.
Yet this series isn’t confined to coffee beans alone. As I mentioned, it is multi-layered and may include connected works such as “Girl with a Cigarette” or “Croissant”.
Its meanings are as rich and complex as our own imagination and worldview. They are as meaningful as love itself—a love that connects us to nature, to life, and to everything in between.
Արվեստը նուրբ կապերի լեզու է, որտեղ թեմաները միահյուսվում են և բացահայտում նոր կապեր: Թեև իմ շարքերից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը՝ լինի դա սուրճ, ծաղիկներ, թե այլ թեմաներ, որոշակի աշխատանքներ թաքնված կամուրջներ են ստեղծում դրանց միջև:
Սկզբում փնտրում էի ինչ-որ բան, որ ուրիշ տեղ էլ չլինի։ Հետո գտա մի բան, որ և՛ սովորական էր, և՛ անսովոր՝ մանավանդ արվեստի աշխարհում։ Դա սուրճի հատիկներն էին։ Սուրճ գրեթե բոլորս տեսել, լսել կամ համտեսել ենք. նույնիսկ որոշ չափով պատկերացում ունենք, թե նրա հատիկները ինչ տեսք կարող են ունենալ։ Սակայն շատ քչերն են մտորել նրա իրական ու ստեղծած նպատակների մասին։ Չէ՞ որ սուրճը նախ և առաջ սերմ է՝ նոր կյանքի սկիզբ։ Հետո միայն այն դառնում է ըմպելիք՝ ջերմ մթնոլորտի և ընկերության շուրջ հավաքվելու առիթ։
Սուրճի համն ու հոտը վայելելու պահերը, վայրերը և առիթները բազմաշերտ ու բազմազան հիշողությունների մասնակից ու շարժառիթ են։ Ինձ դուր են գալիս նաև հենց հատիկների անկրկնելի ձևերն ու տեսքը։ Բոլոր հատիկները տարբերվում են իրարից, և ամեն հատիկի մեջ մի նոր պատմություն կա։ Այսպես, հատիկները դարձան իմ արվեստի կենտրոնական առարկան՝ վերափոխման ու արտահայտման միջոց, զգացմունքների ու պահերի արտացոլանք, մետամորֆոզների ու կերպարների նկարագրություն։
Իսկ «Սուրճի հատիկի շերտեր»-ում փորձում եմ առավելապես փոխանցել այն զգացմունքները, հուշերն ու պահերը, որոնց մենք հաճախ չենք էլ ուշադրություն դարձնում, սակայն հենց դրանով է կազմված մեր կյանքն ու լավ պահերը։
Նման կտավներում ես միտումնավոր տեղ եմ թողնում մտորումների համար։ Դրանք պարտադրված չեն, բայց իմ պատկերացումներն ու կտավի նպատակը գրեթե միշտ նկարագրում եմ՝ ստեղծելով երկխոսության հնարավորություն։ Դուք կարող եք մտորել նույնիսկ կտավից դուրս գնացող ասոցացիաների ու զգացողությունների շուրջ և առաջ բերել նոր մտքեր։
Մեկ-մեկ թվացյալ միայնակ, մինիմալիստական սուրճի հատիկը թաքցնում է այլ տարրեր, որոնք միայն կանգ առնելու և խորհելու արդյունքում են ի հայտ գալիս։ Դա կարող է լինել ուրբանիստական քաղաք, օրգանական մաս, մարմնի հատված կամ առարկաներ, բնության մի փոքր կտոր և այլն։
Սակայն այս շարքը չի ավարտվում միայն սուրճի հատիկներով։ Ինչպես նշեցի՝ այն բազմաշերտ է և կարող է ներառել նաև փոխկապակցված կտավներ, օրինակ՝ «Ծխախոտով աղջիկը» կամ «Կրուասանը»։
Իմաստային շերտերը այնքան լայն ու իմաստալից են, որքան մեր մտահորիզոններն ու պատկերացումները։ Դրանք այնքան իմաստալից են, որքան սերը մեր կյանքում՝ բնության, կյանքի և ամեն ինչի հանդեպ փոխկապակցված զգացողության մեջ։